HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երկիր» միության նամակը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի պատվիրակներին Ջավախքում ընթացող վերջին զարգացումների կապակցությամբ

Ս.թ. ապրիլի 27-30-ին Ստրասբուրգում ընթանալու էԵվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է Վրաստանին վերաբերող մի շարք հարցեր: «Երկիր» միությունը ապրիլի 27-ին չորս լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն ) կազմված նամակով դիմել է ԵԽԽՎ պատվիրակներին` ահազանգ հնչեցնելով 2008թ. հուլիսից ի վեր Ջավախքում ընթացող զարգացումների կապակցությամբ: Ստորեւ ներկայացնում ենք նամակի ամբողջական տեքստը: Հարգելի Պատվիրակներ Չորեքշաբթի, ապրիլի 29-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանի 2-րդ նիստի ընթացքում խորհրդարանականները քննարկելու են Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի հումանիտար հետեւանքները, ինչպես նաեւ Վեհաժողովի № 1647 եւ № 1648 բանաձեւերի կատարման նպատակով  իրականացված միջոցները: Մեր ոչ կառավարական կազմակերպությունը` «Երկիր» միությունը, 2005 թվականից սկսած աշխատում է վրացական իշխանությունների եւ հայ փոքրամասնության միջեւ երկխոսղության հաստատման ուղղությամբ` նոր կոնֆլիկտների առաջացումը կանպխելու նպատակով, որոնք կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը Վրաստանում եւ տարածաշրջանում: Վրացական իշխանությունները որեւէ կերպ չեն արձագանքում մեր նախաձեռնություններին` գերադասելով Սամցխե-Ջավախքում համախումբ բնակվող հայերի նկատմամբ իրականացնել հալածանքների քաղաքականություն: Այս նամակով մենք ցանկանում ենք նախազգուշացնել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովին Վրաստանի գործողությունների մասին, որն իր հայ  փոքրամասնության նկատմամբ իրականացնում է սիստեմատիկ խտրական քաղաքականություն: Այդ քաղաքականության գագաթնակետը դարձան հուլիսի 17-ին սկիզբ առած երկրամասի մի շարք քաղաքական ակտիվիստների ձերբակալությունները, որոնք պահանջում էին իրենց լեզվական, մշակութային, կրոնական եւ սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացմունը: Վերջին ութ ամիսը Սամցխե-Ջավախքի հայ բնակչությունը (մոտավորապես 120,000 մարդ) հանդիսանում է ոստիկանության եւ այլ ուժային կառույցների կամայականությունների զոհ:  Տեղական ոչ-կառավարական կազմակերպություններից մի քանիսը, ինչպես նաեւ քաղաքացիական իրավունքների համար պայքարող ակտիվիստները ենթարկվում են սիստեմատիկ ահաբեկումների, հալածանքների եւ ձերբակալությունների մտացածին պատրվակներով: 2008թ. հուլիսի 21ին, ռուս-վրացական պատերզամից երկու շաբաթ առաջ, ձերբակալվեց «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը: 2009թ. ապրիլի 7-ին, ութ ամիս ավելի տեւած դատաքննությունից հետո նա դատապարտվեց  10 տարվա ազատազրկման «զենքի պահպանման» եւ «հանրային կարգը խոխտող զանգվածային միջոցառումների կազմակերպման եւ մասնակցության համար» մեղադրանքների հիման վրա: Այդ դատավճիռը դարձավ արդարադատության ծաղրերգության գագաթնակետը, քանի որ պաշտպանական կողմի իրավունքները սիստեմատիկ կերպով խախտվում էին: Այսպես, Վրաստանի արդարադատության նախարարությունը մերժեց ֆրանսիացի փաստաբան, Փարիզի փաստաբանական կոլեգիայի անդամին Վահագն Չախալյանին պաշտպանելու իրավունքից: Անգամ Վրաստանի հանրային պաշտպան Սոզար Սուբարին վիճարկեց այդ որոշումը` բնորոշելով այն «ոչ սահմանադրական»  Ս.թ. ապրիլի 16-ին հայ ակտիվիստը ենթարկվեց դաժան ծեծի բանտի պահակազորի աշխատակիցների կողմից: Չնայած այս ամենին պրն Չախալյանը բաց նամակի միջոցով հրավիրեց նախագահ Սահակաշվիլիին երկխոսության (նամակը կցում ենք): Վրաստանը միջազգային հանրության առջեւ հռչակում է իր հավատարմությունը եվրոպական ժողովրդավարական արժեքներին, մարդու եւ փոքրամասնությունների իրավունքների պահպանումը` հայտարարելով, որ հպարտ է իր բազմաէթնիկությամբ: Ցավոք, իրականությունը բոլորովին այլ է, քանի որ վրացական իշխանություններն իրականացնում են սեգրեգացիոն քաղաքականություն`  ներդնելով վրաց լեզվի ոչ այլընտրանքային օգտագործումը, ամեն միջոցներով աջակցելով բացառապես Վրաց ուղղափառ եկեղեցուն եւ իրականացնելով փոքրամասնությունների ձուլման եւ վերացման քաղաքականություն: Հարգելի պատվիրակներ, Դուք քննելու ենք ռուս-վրացական պատերազմի հետեւանքները: Այդ հակամարտության հիմքում ընկած է Վրաստանի քաղքաքականությունը օսերի եւ աբխազների նկատմամբ: Սամցխե-Ջավախքում բնակվող հայ փոքրամասնության նկատմամբ նման ճգնաժամերի կրկնությունից խուսափելու համար` մենք դիմում ենք Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովին  վրաց իշխանությունների կողմից Վրաստանի հայության նկատմամբ իրականացվող այս մեկուսացման եւ հալածանքների քաղաքականությունը կասեցնելու նպատակով  բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու խնդրանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter