HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Իգոր Մուրադյան. «...սակայն հերոսներն էլ են ծնկի եկել»

«Նախագահը մարդ է, ով սովորել է ամեն ինչ որոշել նեղ շրջանակներում` տեղափոխելով առօրեական խնդիրները արտաքին քաղաքականություն, նրա շուրջը չկա որեւէ մեկը, որ պատկերացում ունենա, թե ինչ է կատարվում աշխարհում»,-այսօր Դե ֆակտո ակումբում կարծիք հայտնեց քաղաքագետ Իգոր Մուրադյանը: Նա  ընդգծեց, որ այսօր Հայաստանը վարում է Օսկանյանի քաղաքականությունը  առանց Օսկանյանի, սակայն Քոչարյանին փոխարինում է Սարգսյանը, ով պատրաստ է «ցանկացած տեղ գնալ եւ ստորագրել ինչ պատահի»: «Նրա լեգիտիմ չլինելն ակնհայտ է եւ երբեք պատկառելի առաջարկ չի ստանա որեւէ տեղից, Բայդենի զանգը արդեն իսկ մեծ բան է, որ նրան ոգեւորի եւ հույս տա, որ ինքը շարունակելու է մնալ այդ պաշտոնին, որ իր վարած քաղաքականությունը ճիշտ է, արտաքին ազդակները նրա համար շատ կարեւոր են»,-ասաց Մուրադյանը եւ խոսեց նաեւ խոստումների մասին, օրինակ ատոմակայանի կառուցումը. «Ռուսաստանը Հայաստանում երբեք ատոմակայան չի կառուցի, սա այն պետությունը չէ, որտեղ կարելի է կառուցել ատոմակայան, դա բլեֆ է»: Բանախոսը նշեց, որ մենք պետք է ունենանք առաջնային հարցեր, իսկ մեզ մոտ գրված են կոնցեպցիաներ ազգային անվտանգության մասին. «Գրել են անպետքները, իրականացնում են անպետքները, այդ է պատճառը, որ ոչ մի փաստաթուղթ չի գործում»: Նույնն է նաեւ Ղարաբաղյան պատմության առումով. «Ղարաբաղի պատմությունը դեռ գրված չէ, պատմությունը գրում են 50 տարի հետո, երբ ոչ ոք արդեն չկա, այսօր գրելը դժվար է, բոլորը չէ, որ մեռել են, նրանք մտածում էին, թե բոլորն են մահացել, սակայն հերոսներն էլ են ծնկի եկել, ես դա տեսել եմ»: Այսօր, ըստ բանախոսի, ամեն ինչ անում են, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս դառնա. «Մեդվեդեւն էլ գիտի, որ Բակո Սահակյան բնության մեջ գոյություն չունի»: Իգոր Մուրադյանը նշեց, որ Ղարաբաղում անհանգստացած են գործընթացներով, քանի որ հասկացել են «они полностью в дерьме». «Հասկանում եք, երբ մարդիկ քաղաքական գործիչներ չեն, այլ ինչ-որ պատահական մարդիկ, մտածում են. «усидимся, может и пройдет мимо»»: Բանախոսը համոզված է, որ ոչինչ անհետեւանք չի անցնելու: «Նախագահը գնաց Ղարաբաղ եւ ասաց, որ տարածքները պետք է հետ տալ, հարց է հնչել, թե ով պետք է հրամանը տա, հրամանը պետք է տա ԼՂՀ նախագահը, պաշտպանության նախարարը, ԱԺ-ի նախագահը, բայց նրանք ընդունա՞կ են դրան: Նրանք հո կամիկաձե չեն, բայց ԼՂՀ նախագահը վախենում է ինչ-որ բան ասել, նրա փոխարեն խոսում են այլոք»: Իգոր Մուրադյանը ներողություն խնդրեց իր արտաբերած որոշ բառերի համար եւ նշեց. «Կներեք, բայց մեր կյանքն է այդպիսին, հասարակությունն է այդպիսին, ուրիշ խոսքեր գործածելն է անբարոյական»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter