HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Կրպակները վերացվում են սուպերմարկետների համար

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն օրերս հայտարարել է. «Աբովյան փողոցի վրայի խանութներն ու կրպակները պետք է ապամոտնաժվեն»:

Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը թերթի հետ զրույցում այս ամենը դիտարկեց սուպերմարկետների տերերի շահերի համատեքստում. «Հիմա Աբովյան փողոցում պատրաստվում են հերթական «Երևան Սիթի» սուպերմարկետը բացել` եկեղեցու մոտ: Եվ այդ ամեն ինչը դրա համար է արվում` միանշանակ: Հարավ-արևմտյան թաղամասում էլ, որտեղ «Սիթի» բացվեց, այնտեղ վերացան կրպակները: Բացի այդ` նույն խաչմերուկում «Մոսկվիչկա» սուպերմարկետ կա` այդտեղ ի՞նչ «Սիթիի» տեղ է, կանգառի և այլ հարցերը լուծվա՞ծ են: Երբ թույլատրում են բացել` գոնե նորմատիվներին թող նայեն ու հասկանան` կարելի՞ է, թե՞ ոչ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter