HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Հատուցում են երեխաները

14-ամյա Աննայի անհետացման մասին Էջմիածնի ոստիկանություն հայտարարություն մուտք չի եղել: Աննա Հովսեփյանն անհետացել էր Էջմիածնի իրենց տան բակից: Մեկ օր հետո տուն վերադարձած աղջնակը իրեն փնտրող հարազատ-բարեկամներին ասել էր, որ իրեն տարել, հետո բերել-թողել են եկեղեցու բակում, որտեղից էլ ինքն իր ոտքով տուն է հասել:

Շատ արագ տարածված լուրը շտապեցին հերքել երեխայի ծնողները` իրենց«բանախոսների» միջոցով հայտարարելով, որ աղջիկը բարեկամի տանն է եղել: Քաղաքում դեպքն այդքան մեծ արձագանք չէր ստանա, եթե Աննա Հովսեփյանը ԱԺ պատգամավոր, գեներալ Սերյրան Սարոյանի թիկնազորի անդամ Ատամանի` Արմեն Հովսեփյանի դուստրը չլիներ:

Ատամանը մարզում հայտնի է իր ոչ այնքան անբասիր վարքով: Հիշեցնենք, որ նրա անվան հետ է կապվում հատկապես վերջին երկու տարում Էջմիածնում մեծ աղմուկ հանած որոշ սպանություններ, որոնցից առաջինով մեղքի«ինքնախոստովանմամբ» պատիժը կրում է Սարոյան ընտանիքի մերձավորներից մեկը, իսկ երկրորդ սպանության մեղավորները դեռ բացահայտված չեն:

Եւ հիմա, աղջկա մեկօրյա  անհետացումն ըստ  Հովսեփյան ընտանիքին մոտ կանգնածների` չի բացառվում, որ կապ ունենա նշված դեպքերից որևէ մեկի հետ: Մեր տեղեկատուի փոխանցմամբ`աղջկա առևանգումը նախազգուշացում էր հայր և որդի Հովսեփյաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter