HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նաիրիտ»-ի առաջնային խնդիրը արտադրողականության ավելացումն է

nairit_280409ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` ՀՀ էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի ուղեկցությամբ, այցելել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ, շրջել արտադրամասերում, ծանոթացել արտադրական ներկա կարողություններին եւ գործարանի զարգացման հնարավորություններին։ Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ այսօր «Նաիրիտ»-ն աշխատում է, արտադրում է կաուչուկ, եւ այժմ առաջնահերթ խնդիրը գործարանի իրական կարողությունների պարզումն ու արտադրողականության ավելացումն է, մասնավորապես, մինչեւ տարեվերջ բութադիենային տեխնոլոգիայով եւս կաուչուկի արտադրության կազմակերպումը։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ «Նաիրիտ»-ը զարգացման մեծ հնարավորություններ ունի` ոչ միայն կաուչուկի, այլեւ բազմաթիվ այլ արտադրատեսակների գծով, եւ եթե մշակված զարգացման ծրագրին համապատասխան աշխատի իր ամբողջ հզորությամբ, կնպաստի նաեւ տասնյակ ձեռնարկությունների արագ թափով գործարկմանը, հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը։ «Նաիրիտ»-ի առջեւ կանգնած հիմնախնդիրների թվում, վարչապետը կարեւորել է նաեւ բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովումը։ «Նաիրիտ»-ը պետության համար ունի էական նշանակություն, որովհետեւ «Նաիրիտ»-ով մեր արդյունաբերությունը բոլորովին այլ դիմագիծ է ստանում ժողովրդական տնտեսության կառուցվածքում։ Սա կառուցվածքաստեղծ գործարան է, նրա աշխատանքը մեծ թափ է հաղորդում քիմիական արդյունաբերությանը, որովհետեւ «Նաիրիտ»-ի հետ միասին զարգանում է գիտությունը, մենք կարողանում ենք նոր տեխնոլոգիաներ ներդնել, նոր արտադրություններ կազմակերպել, տարբեր տիպի նոր ձեռնարկություններ կարող են ստեղծվել։ Ընդհանրապես, քիմիական արդյունաբերությունը հեռանկարային ճյուղ է Հայաստանի համար, իսկ առանց «Նաիրիտ»-ի քիմիական արդյունաբերության մեջ չենք կարող բեկումնային ծրագրեր իրականացնել։ Այդ պատճառով էլ «Նաիրիտ»-ը պետության համար ունի էական նշանակություն», - ասել է վարչապետը: Այս մասին հայտնում է կառավարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter