Նստվածք` Հրազդանի կիրճում
Երեկ`ժամը 09.39-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում` Հրազդանի կիրճում` մանկական երկաթուղու հարակից ավտոճանապարհին, առաջացել է նստվածք, առկա է ճանապարհածածկի փլուզման վտանգ:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և համապատասխան մասնագետներ:
Տեղում պարզվել է, որ Կոնդի թունելից դեպի մանկական երկաթուղի տանող ավտոճանապարհին առաջացել է ճանապարհածածկի նստվածք (10 մ երկարությամբ, 4 մ լայնությամբ և մոտ 30 սմ խորությամբ):
ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ վնասված ճանապարհահատվածի վերականգնման ուղղությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել