HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Պատգամավորները ԱԳՆ-ից պահանջում են մեկնաբանել «Մեծ եղեռն» եւ «հայ-թուրքական սահման» հասկացությունները

«Մեծ եղեռնը պետք է ապրի մեր հիշողության մեջ այնպես, ինչպես ապրում է հայերի սրտերում,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին Օբամայի խոսքերը մեջբերեց Վիկտոր Դալլաքյանը եւ հավելեց,- ավելին ասում են միայն ավանակին»: Պատգամավորը խորհուրդ տվեց ԱԳՆ-ին պաշտոնապես հանդես գալ «Մեծ եղեռն» հասկացության քաղաքական ու լեզվաբանական իմսատի հստակ մեկնաբանությամբ, «որը տեղ չի թողնում ԱՄՆ նախագահ Օբամայի ուղերձում առկա «Մեծ եղեռն» հասկացության թուրքական նենգափոխման համար»: «Ժառանգության» պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ նշեց, թե հայ-թուրքական համաձայնագիրը ստեղծեց իրավիճակ, որը պահանջում է լուսաբանում. «70 միլիոնանոց Թուրքիան, որը ունի լրջագույն խնդիրներ սեփական ինքնության հետ կապված` եվրոպական է հիմքը, ասիական է, մերձավորարեւելյան է, Միջին կամ Կենտրոնական ասիական է, թե իսլամական, այս ամենը առկախված է օդում: Հայաստանի հասարակությունն էլ տրված որոշակի գնահատականների հետեւանքով իջեցված է զգալիորեն ցածր հարթակ` առեւտրի հարաբերությունների»: Նույն կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ ասաց, որ ՀՀ-ում ոչ միայն նախագահը, այլեւ Կառավարությունը պատասխանատվություն է կրում արտաքին հարաբերությունների թե' մշակման, թե' իրականացման համար, ըստ Սահմանադրության 85-րդ հոդվածի. «Ամենամեծ անհանգստությունն առաջացնում է այն, թե երբ խոսում ենք սահմանների բացման մասին, որ սահմանները նկատի ունենք: Ես հիշեցնեմ, որ սահմանների բացման մասին խոսելիս, ըստ երեւույթին, նկատի ունենք այն սահմանները, որոնք մնացել են Սովետական Միությունից, ինչը չի համապատասխանում Հայաստան-Թուրքիա սահմաններ հասկացությանը»: Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ սահմանները պետք է հստակեցվեն ըստ Սեւրի պայմանագրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter