
Հայ-թուրքական սահմանի բացմանը չափազանց լուրջ են վերաբերում մեր հայրենակիցները. այդ են վկայում այն հավաստի լուրերը, որոնց համաձայն` արդեն վաճառվել են, և բավականին բարձր գներով Արմավիրի մարզի սահամանամերձ գյուղի որոշ հողեր: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր, բայց որ հողերը գնվել են բարձր գներով և մեծ քանկով` հավաստի տեղեկություն է:
Ոչ ոքի չասեք
Նախկին թունդ ՀՀՇ-ական, իսկ այժմ ոչ պակաս թունդ «կոնգրեսական» Գուրգեն Եղիազարյանը հայտարարել է. «ՀԱԿ-ի շանսերը գնահատում եմ 80-90 տոկոս ու ասեմ` ինչու: Մենք այսօր ակտիվ քարոզչության խնդիր չունենք: Չկա այսօր Հայաստանում այն քաղաքացին, որը չի հասկանում, թե ինչ կատարվեց իր երկրի հետ: Մենք խնդիր ունենք ձայները պահելու»:
Ուրեմն, ժողովուրդ, լավ իմացեք, եթե մայիսի 31-ին ձեր 10 ծանոթներից 8-ից պակասն են ձայն տվել ԼՏՊ-ին, ուրեմն` հավատացեք ոչ թե ձեր աչքերին ու ականջներին, այլ դիմեք, Ռոբերտ Քոչարյանի ասած` «ուրիշ մասնագետի», իսկ եթե հանկարծ այլ թեկնածուի եք ձայն տվել, ի սեր Աստծո, ոչ ոքի չասեք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել