«Toyota Prado»` 180 հազար դրամ աշխատավարձով
Պետեկամուտների կոմիտեի հետաքննչական բաժնի պետ Վաչիկ Նիկողոսյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է ընդամենը մեկ տարի առաջ, իսկ մինչ այդ Մարալիկում ոստիկան է աշխատել, գնել է Toyota Prado ջիպ: Հիմա այս պարոնը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի պրոտեժեն է, ու այնպես է ստացվել, որ շուրջ 54 հազար դոլար արժողությամբ մեքենան, ինչպես նաև մեկ էլիտար բնակարան Երևանում, Վաչիկ Նիկողոսյանը ձեռք է բերել երկու ամիս առաջ` երևի իր 180 հազար դրամ աշխատավարձով: Սկզբում, ինչպես նրա մասին ՊԵԿ-ում են արտահայտվում` Մարալիկից «տրեխներով» եկած ոստիկանը «ջիփին» էր տեղադրել իր ծառայողական պետհամարանիշները:
Ամրացնում են դիրքերը
Դժվար է հասկանալ, թե, ի վերջո, ինչ է ուզում հայ մարդը` հայ-թուրքական հարաբերությունների բարելավո՞ւմ, թե՞ այս վիճակն էլ է նրան ձեռնտու: Եթե խոսքը շարքային մարդու մասին է, ապա ես վստահ եմ, որ նրա հավաքական իմաստությունը բարիդրացիության, խաղաղ գոյակցության, սահմանների բացման, առևտրի, տնտեսության զարգացման օգտին է:
Իսկ եթե խոսքը պետական-քաղաքական-հասարակական գործիչների մասին է, ապա այստեղ շատ բարդ է: Կեղծ հայրենասիրության, ազգային զգացումների վրա տարիներ շարունակ սպեկուլյացիա անող մարդիկ ինչպե՞ս կարող են զրկվել իրենց հացից: Ինչպե՞ս կարող են հաշտվել այն մտքի հետ, որ շահարկումների, խոսելու այդ բարեբեր դաշտն իրենց ձեռքից խլեն:
Սակայն առավել անհասկանալի է այն ուժերի պահվածքը, որոնք իբր դեմոկրատական արժեքների կրողն են, ազատականության ջատագովը, որոնք տարիներ շարունակ խոսել են սահմանների բացման, հարևանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու, Հայաստանը ճանապարհների խաչմերուկ դարձնելու մասին: Եթե քո գաղափարներն իրականացնում է քո կողմից մերժելի իշխանությունը, դա դեռ պատճառ չէ նրա արածը փնովելու համար: Դա կնշանակի, որ կարևորը երկրի բարեկեցությունը և արտաքին ու ներքին քաղաքականության մեջ ճիշտ քայլեր կատարելը չէ: Կնշանակի` երկրիդ ու ժողովրդիդ շահը չէ գլխավորը, այլ` ինքնանպատակ քննադատությունը:
Մյուս կողմից` հասկանալի է Սերժ Սարգսյանի մարտավարությունը. նա չկարողացավ հասնել երկրի ներսում իր ժողովրդի աջակցությանը և ապավինեց արտաքին ուժին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո նրա դիրքերը խիստ կամրանան, և նա Արևմուտքի համար կդառնա ամենացանկալի նախագահն այս տարածքում: Այնպես որ, մեր ընդդիմությունը դրսից աջակցության դժվար թե այլևս արժանանա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել