
Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ 11,8 տոկոսով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները` կազմելով 668 մլրդ 703 մլն խմ, ինչը 11,2 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին «ՀայՌուսգազարդից», նախորդ տարվա համեմատ այս տարվա առաջին եռամսյակում 9,4 տոկոսով նվազել են բնակչության կողմից գազի սպառման ծավալները` կազմելով 267 մլրդ 952,7 մլն խմ: Արդյունաբերությունը սպառել է 73 մլրդ 919,7 մլն խմ, ինչը 6,7 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Էներգետիկայի բնագավառը իրացրել է 125 մլրդ 001 մլն խմ` նախորդ տարվա համեմատ 29, 5 տոկոսով պակաս: Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում փոքր-ինչ ավելացել են ավտոգազալցակայանների սպառած բնական գազի ծավալները` կազմելով 69 մլրդ 949,8 մլն խմ: Շուրջ 5,3 տոկոսով ավելացել է սպառումը` այլ սպառողների կողմից կազմելով 88 706,6 մլն խմ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել