Երեխաներ են թունավորվել
Երեկ` ապրիլի 28-ին, Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, համաձայն որի` Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց դեղորայքային թունավորման ախտանշաններով տեղափոխվել են Ղազանչի գյուղի բնակիչ երկու երեխա` 2004 թ. և 2005 թ. ծնված Տ. և Ս. Մելքոնյանները: Բժիշկները միջին ծանրության են գնահատել երեխաների առողջական վիճակը: Դեպքի մասին հայտնել են ԱԻ նախարարության փրկարար ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել