Ոստիկանները կրակել են մեքենայի ուղղությամբ, բայց հանցագործները փախել են
Նախօրեին` ժամը 10.15-ին, դիմակավորված երկու անհայտ անձինք բաց դռնից մուտք են գործել Մուրացանի փողոցի թիվ 2 տուն, կպչուն ժապավենով կապել տանտիրոջ` 70-ամյա Մարատ Ս.-ի ձեռքերն ու ոտքերը, դանակով վնասվածք պատճառել, հափշտակել ոսկյա զարդեր եւ գումար, այնուհետեւ տան ավտոտնակում կայանված, տանտիրոջը պատկանող «Մերսեդես Ե-280» մակնիշի ավտոմեքենայով ներսից հարվածելով տան դարպասներին` դիմել են փախուստի: Այդ ընթացքում ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները կրակել են ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն հանցագործներին հաջողվել է նույն ավտոմեքենայով հեռանալ:
«Դեպքի վայրից հայտնաբերվել են «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի 2 եւ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 8 պարկուճ: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել