Հաղթողը կորոշվի վերջին տուրում
Նալչիկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի հաղթողը կորոշվի վերջին 13-րդ տուրում: Հիշեցնենք, որ 12-րդ տուրի արդյունքներով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը 7.5-ական միավորներով գլխավորում են Լևոն Արոնյանն ու Պետեր Լեկոն: Նախորդ` 12-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Գ. Կամսկու հետ, իսկ Լեկոն հաղթել է Կասիմջանովին` այդպիոսվ միավորներով հավասարվելով Արոնյանին: Հետաքրքիր է, որ մրցաշարի վերջին` 13-րդ տուրում կմրցեն հենց առաջատարները` Արոնյանն ու Լեկոն, ինչի արդյունքում էլ պարզ կդառնա մրցաշարի հաղթողը: Նշենք, որ խաղի` ոչ ոքի ելքի դեպքում կհաշվարկվեն լրացուցիչ ցուցանիշները:
Մեկ այլ հայազգի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը 12-րդ տուրում նույնպես ոչ-ոքի է խաղել Իսրայելի ներկայացուցիչ Գելֆանդի հետ: Վերջին տուրում Վլադիմիր Հակոբյանը մրցելու է Պավել Էլյանովի հետ, և հաղթանակի դեպքում անգամ կարող է հայտնվել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Ներկայումս` 12-րդ տուրի արդյունքներով, Հակոբյանը, Գրիշչուկը և Ալեքսեևը 6,5-ական միավորով եզրափակում են 3-րդ հորիզոնականը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել