HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 16-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա Տիգրան Թ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Պ. Սեւակի փողոցում վայր ընկնելու եւ գլխով մայթեզրին հարվածելու հետեւանքով: Նույնը հաստատել էր նաեւ վերջինիս մայրը` 49-ամյա Ջավահիր Ս.-ն: Սակայն իրավապահները պարզել են, որ Տիգրան Թ.-ն նշված վնասվածքը ստացել է ապրիլի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Պ. Սեւակի փողոցի թիվ 13 շենքի դիմաց` 19-ամյա Սամվել Ս.-ի հետ վիճաբանելիս: Իսկ Տիգրան Թ.-ն, ստացված վնասվածքից, 10 օր անց հիվանդանոցում մահացել է: «Ձեռնարկվում են միջոցառումներ Սամվել Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter