HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Փակ խորհրդակցությունը հաստատել է, որ «ՀՅԴ-ի որոշումը ճիշտ է»

20_03-a_rustamyanՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը, պատասխանելով «Հետքի» հարցին, նշեց, որ իրենք մասնակցել են ԱԺ-ում երեկ կայացած հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ փակ խորհրդակցությանը եւ եւս մեկ անգամ համոզվել, որ իրենք ճիշտ որոշում են կայացրել. «Փակ նիստը տվեց այդ հնարավորությունը ավելի հանգամանալից խոսել այն մտահոգությունների մասին, որոնք ունենք, ներկայացրեցինք մեր հարցադրումներն ու մոտեցումները, բնական է` մենք չենք դիտում նախարարության քայլերը որպես հակահայկական, բայց մոտեցումները տարբեր են, մարտավարական, սկզբունքային խնդիրները տարբեր են, վտանգները, որ մենք տեսնում ենք, մեզ համար ավելի զգալի են»: «Ճանապարհային քարտեզն» էլ, ինչպես նշեց Ռուստամյանը, ըստ բացատրությունների ավելի շատ մտադրությունների հուշագիր է հիշեցնում. «Ճանապարհային քարտեզը չի գաղտնազերծվել»: Այսօրվա առաջարկի մասինª ետ վերցնել հրաժարականը, Արմեն Ռուստամյանն ասաց, որ առաջարկը կքննարկեն Գերագույն մարմնի այսօրվա նիստում, սակայն ընդունելու դեպքում «ես ինքս, որպես հանձնաժողովի նախագահ, լինելու եմ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, եւ շատ ավելի բաց, անկաշկանդ բոլոր խնդիրները կներկայացնենք»: Մեր այն հարցին էլ, թե անակնկա՞լ էր արդյոք նման առաջարկը, պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարծում` շատ անակնկալ էր, որովհետեւ տրամաբանությունը մեր հայտարարությունների մատնանշում էր, որ մենք պետք է, այնուամենայնիվ, պահպանենք դաշտը համագործակցության` կապված առաջին հերթին ազգային-պետական խնդիրների մասով: Մեր ընդդիմադիր կեցվածքը մեկ նպատակի է ուղղված լինելու, որ ուժ տա մեր պետությանըª հեշտ դիմակայելու մարտահրավերներին»: Ըստ Ռուստամյանի` հասարակությունը չի հիասթափվի, քանի որ ընդդիմությունը եւ իշխանությունը երկրին համար օգտակար գործ են անելու. «Մենք վաղուց այն տեսակետին էինք, որ ընդդիմությունը Ազգային ժողովում պետք է ունենա տեղեր, որպեսզի լիարժեք գործունեություն ծավալի: Մեզ չպետք է դա անսովոր թվա, որ ընդդիմությունն ԱԺ-ում ինչ-որ պաշտոններ է զբաղեցնում: Լավ է, որ մենք դրա հիմքը դնենք»,- նշեց Ռուստամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter