Լեռնանիստի բնակիչները փրկվել են ջրախեղդ լինելուց
Երեկ` ժամը 12.10-ի սահմաններում, Սևանի «Հանրային» լողափում` ազդալողանի մոտակայքում, Սևանի ջրափրկարարների կողմից նկատվել են երեք քաղաքացի, որոնք դժվարանում են լողալ և գտնվում են խուճապի մեջ:
Անմիջապես ջրափրկարարները մեկնել են դեպքի վայր և ջրից դուրս բերել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ`1972 թվականին ծնված Կամո Զոհրաբյանին, 1994 թվականին ծնված Շուշանիկ Զոհրաբյանին և1995 թվականին ծնված Հասմիկ Զոհրաբյանին: Ափին` ջրափրկարարների և բուժծառայության աշխատակիցների կողմից, տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ տուժածների առողջական վիճակը բավարար է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել