HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Առանց մեզ ընդունված ոչ մի փաստաթուղթ, ոչ մի որոշում չենք ընդունելու

Այս միտքն արտահայտեց ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը Ազգային ժողովի նիստում` ի պատասխան «Հայրենիք» խմբակցության`Ռուսաստանում նախատեսվող այն նախաձեռնության մասին հարցին, ըստ որի ենթադրվում է նոր` եռակողմ փաստաթղթի ստորագրում:

Արտգործնախարարը հիշեցրեց, որ Մայնդորֆյան հռչակագրի վերաբերյալ ժամանակին արտահայտել են իրենց վերաբերմունքը` ընդգծելով, որ ոչինչ չի կարող որոշվել` առանց Ղարաբաղի մասնակցության: Քաղաքական բանակցություններում` թե՛ ՀՀ-ում եւ թե՛ համանախագահների հետ, ղարաբաղյան կողմը միշտ պնդում է, որ բանակցությունների ձեւաչափը լիարժեք պետք է լինի, ինչը հնարավորություն կտա Ղարաբաղին` ներկայացնելու իր մոտեցումներն ու առաջարկները, սակայն մինչեւ հիմա այդ ուղղությամբ առաջընթաց չի եղել, ինչը թույլ է տալիս ղարաբաղյան կողմին չենթարկվել այդ որոշումներին: Նախարարն ընդգծեց, որ որոշում առանց Ղարաբաղի ժողովրդի չի կարող ընդունվել, եւ այն չի էլ կարող շրջանցել ԼՂՀ գլխավոր օրենքը` Սահմանադրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter