HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Առաջարկվում է պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին

ԼՂՀ Սահմանադրության մեջ ամրագրված տարածքները օտարերկրյա տարբեր պետությունների կողմից խաղարկման առարկա դարձնելու փորձերին այսօր ԼՂՀ ԱԺ նիստում անդրադարձավ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ով շեշտեց, որ դրանով ամեն կերպ փորձ է արվում անտեսել եւ վտանգի տակ դնել ԼՂՀ պետականությունը եւ ժողովրդի անվտանգությունը: «Չե՞ք կարծում, որ ժամանակն է ԼՂՀ իշխանությունները պատասխանատվության ենթարկեն նրանց, ընդհուպ` Հայաստանի Հանրապետությանը, որը հանդես է գալիս որպես բանակցային կողմ` առանց ԼՂՀ համաձայնության»,- հարցրեց նա արտգործնախարար Գեորգի Պետրոսյանին՝ միաժամանակ հիշեցնելով, որ «երբեւիցէ չի եղել գրավոր համաձայնություն, որ ՀՀ-ն հանդես գա ԼՂՀ-ի փոխարեն»: «Ընդհակառակը, ՀՀ-ն պետք է ամեն ինչ անի, որ ԼՂՀ-ն մասնակցի բանակցային գործընթացին` որպես սուբյեկտ»,-նկատեց նա: Ի պատասխան՝ արտգործնախարարը նշեց, որ եթե ցանկանում են պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին, ապա պատգամավորները գուցե պետք է հանդես գան օրենսդրական նախաձեռնությամբ: Եւ եթե նման օրենք ընդունվի, ապա հնարավոր է լինելու պատասխանատվության ենթարկել նրան, ով խոսում է Ղարաբաղի անունից կամ չի պաշտպանում նրա շահերը: Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ամենաօպտիմալ ճանապարհի` Ադրբեջանի հետ առանց նախապայմանների բանակցություններ սկսելու մասին պատգամավորի հարցին` ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ համանախագահների վերջին հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահն առաջարկել է իրենց մանդատի միջոցով կազմակերպել հանդիպում` Ղարաբաղի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ: «Չեմ ուզում մտածել, որ գուցե այս անգամ պետք է ինչ-որ պատասխան տային` դրա համար չեն եկել համանախագահները Ստեփանակերտ, բայց երեւի պատճառներից մեկն էլ հենց դա է»,- նշեց Գեորգի Պետրոսյանը՝ ավելացնելով, որ պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանը չի ուզում բանակցել Ղարաբաղի հետ: ԼՂՀ-Ադրբեջան բանակցությունների անցկացումը, ըստ նախարարի, պետք է պնդվի տարբեր հանդիպումների եւ երկխոսությունների ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter