HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Է.Նալբանդյանը պնդում է, որ Կարսի պայմանագիրը «որեւէ պայմանավորվածությունների մեջ գոյություն չունի»

Արդյոք Կարսի պայմանագիրը կարող է ներառվել  «Ճանապարհային քարտեզում» եւ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում: Հարցը հետաքրքրում էր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին, ով այն Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ուղղեց ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանին: «Ոչ, չի պարունակում»,-եղավ նախարարի պատասխանը: Նալբանդյանը ավելացրեց, որ «Ճանապարհային քարտեզը» քայլերի ժամանակացույց է. «Որեւէ դրույթ, որեւէ սկզբունք «Ճանապարհային քարտեզի» մեջ չկա, դրույթները, սկզբունքները, գլխավոր պայմանավորվածությունները կլինեն այն համաձայնագրերի մեջ, որոնք կստորագրվեն երկու կողմերից, այսօր որեւէ փաստաթուղթ չկա, իսկ արտգործնախարարությունների կողմից արված հայտարարությունը համաձայնագիր չէ»: Էդ. Նալբանդյանը պատգամավորի խորհուրդին ի պատասխան, թե ԱԳՆ-ն պետք է պաշտոնապես հանդես գա «Մեծ եղեռն» հասկացության քաղաքական ու լեզվաբանական իմաստի հստակ մեկնաբանությամբ, կրկնեց մի քանի օր առաջ «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասածները: Վիկտոր Դալլաքյանը նախ կրկնեց իր առաջարկը, հետո էլ խորհուրդ տվեց ավելի ուշադիր լինել, քանի որ ինքն ասել էր, թե Կարսի պայմանագիրը կարո՞ղ է արդյոք, ներառվել  «Ճանապարհային քարտեզում» եւ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում. «Ես պարտավոր եմ զգուշացնել, եթե Հայաստանը փորձի վավերացնել Կարսի պայմանագիրը, ապա դա չափազանց վտանգավոր կարող է լինել»: Արտգործնախարարը վստահեցրեց,  որ Կարսի պայմանագիրը «որեւէ պայմանավորվածությունների մեջ գոյություն չունի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter