HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Է.Նալբանդյան. «Մենք վարել ենք այդ բանակցությունները փոխադարձ ըմբռնումով, որ չկան նախապայմաններ»

«Հայ եւ թուրք ժողովուրդների համատեղ պատմությունը պետք է գնահատվի օբյեկտիվ եւ գիտական մոտեցմամբ, որը կամրապնդվի անվիճելի ապացույցներով, փաստաթղթերով եւ ազատ կլինի կանխակալ բոլոր պատկերացումներից»,-այսօր ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանն ուղղակի մեջբերում կատարեց Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ընդունված հայտարարության այն կետը, որը վերաբերում է Հայաստանին: Ըստ այդ կետի էլ` պատգամավորը հարց ուղղեց ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանին. «Արդյոք սա չի խոսում այն մասին, որ կան նախապայմաններ, եւ մասնավորապես հայ-թուրք հարաբերությունների նախապայմաններից մեկը պատմության ուսումնասիրության հանձնաժողովի ստեղծումն է»: Նախարարը նշեց. «Դուք կարծում եք, որ մեզ կարող էր գոհացնել ինչ-որ նախապայմաններ, երբ որ մենք բազմիցս հանրապետության նախագահի մակարդակով հայտարարել ենք, եւ արտգործնախարարի, ես ինքս եմ հայտարարել, որ որեւէ նախապայման չկա: Մենք բանակցությունները մեկնարկել ենք այդ ըմբռնումով, փոխադարձ ըմբռնումով, մենք վարել ենք այդ բանակցությունները փոխադարձ ըմբռնումով, որ չկան նախապայմաններ, եւ եկել ենք առաջընթացի նույն ըմբռնումով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter