HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Նախատեսվում են իրազեկման ծրագրեր խոզագրիպի մուտքը կանխելու համար

«Մենք նախաձեռնել ենք անհրաժեշտ, հրատապ միջոցառումներ, հիմնվելով համաշխարհային առողջապահական կազմակերպության մեթոդական ցուցումների վրա, նպատակ ունենալով կանխել վարակի ներբերումը եւ տարածումը հանրապետությունում, եւ այդ միջոցառումներն իրականացվում են «Զվարթնոց» օդանավակայանում, Գյումրիի օդանավակայանում եւ բոլոր մեր սանիտարակարանտինային կետերում եւ նրանք համալրված են անհրաժեշտ եւ հմուտ նեղ մասնագետներով»,-ասաց Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ի պատասխան ՀՅԴ-ական պատգամավոր Բագրատ Սարգսյան իհարցին,  թե Հայաստանն ինչ միջոցներ է ձեռնարկում խոզագրիպի մուտքը կանխելու համար: Նախարարը նշեց, որ Հայաստանի առողջապահության նախարարությունն ապահովված է անհրաժեշտ հակավիրուսային դեղամիջոցներով. «Միջոցառումների վերաբերյալ մենք ավելի մանրամասն նախատեսել ենք իրազեկման ծրագրեր, որը հանրության համար տեղի կունենա հեռուստաընկերությունների միջոցով: Եվ ասեմ, որ այն ուղեւորները, որոնք որ ունենում են գրիպի ախտանիշներին նմանվող ախտանիշներ, նրանք անմիջապես մեկուսացվում են եւ անցնում են համապատասխան ախտորոշում»: Ուղեւորներ ասելով` նախարարը նկատի ուներ պատգամավորի նշած Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող  «Արի տուն» ծրագրի շրջանակներում Կալիֆորնիայից  Հայաստան եկող սփյուռքահայությանը: Ըստ պատգամավորի` նրանք կարող են հանդես գալ որպես վարակի աղբյուրներ: Ի դեպ, Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ «Արի տուն» ծրագրի շրջանակներում լուրջ նախապատրաստական քայլեր են ձեռնարկվել եւ արդեն հայտնի են այն ընտանիքները, որտեղ պետք է ապրեն սփյուռքից եկած երեխաները. «Շուրջ 500 երեխա եւ կազմակերպություն հերթագրվել է, որպեսզի գա Հայաստան, եւ մենք նախապատրաստում ենք աշխատանք ընդգրկել նաեւ մարզերը»: Հրանուշ Հակոբյանը ուրախալի համարեց փաստը, որ ընտանիքների հերթեր են գոյացել, որոնք պատրաստ են սփյուռքահայերին ընդունելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter