HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորից հարձակվել են թռուցիկներ բաժանողների վրա

Ապրիլի 29-ին նույնպես, Հայ ազգային կոնգրեսի մայիսի 1-ի հանրահավաքի տեղեկացման թռուցիկները բաժանող երիտասարդների վրա են հարձակվել բանդիտների մի խումբ: Նրանց մեջ երիտասարդները ճանաչել են նաև քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների: Բռնությունների ենթարկված երիտասարդներից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց: Երկու օր առաջ Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն էր տարածել նույն խմբերի կողմից Երեւանի չորս կետերում կատարված նույնաբնույթ հարձակման մասին, համապատասխան նյութերը՝ հանցագործների ու նրանց մեքենայի լուսանկարներով հանձնել ոստիկանություն: Սակայն տվյալ գործով ոչ մեկը չի հայտնաբերվել եւ պատասխանատվության չի կանչվել: Եթե սրան ավելացնենք նաեւ այն հանգամանքը, որ բանդիտները անմիջապես հայտնվում են այնտեղ, որտեղ թռուցիկներ են բաժանվում, ակնհայտ է դառնում, որ հանցագործ այդ խմբերն  ոստիկանության հստակ ուղղորդմամբ£ Ոստիկանությունը ճշտում է թռուցիկ բաժանողների տեղը եւ անմիջապես տեղյակ պահում բանդիտական խմբերին: Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ այս ամենն ուղղակիորեն կապված է մայիսի 31-ի քաղաքապետական ընտրությունների հետ, եւ այլ բան չէ, քան իշխանության դրածո կրիմինալ թեկնածուի պատկերացրած նախընտրական արշավի՝ իրեն մատչելի միակ ձեւ: Ինչպես այս, այնպես էլ հետագա ամեն մի հանցագործության եւ օրինախախտման մասին նյութերը կհանձնվեն ինչպես պատկան մարմիններին, այնպես էլ համապատասխան միջազգային կառույցներին: Իսկ մեղավորներն անպայման կկրեն արժանի պատիժ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter