HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգիշտիի վրա հարձակվողները իրենց «հետքերը» թողել են դեպքի վայրում

30_04-kiviryan1Գիշերը Նալբանդյան-9 հասցեում գտնվող իր բնակարանի մուտքի մոտ ծեծի ենթարկված Արգիշտի Կիվրյանը գտնվում է Էրեբունի հիվանդանոցի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում: Կինը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը ամուսնու վրա հարձակումը կապում է նրա մասնագիտական գործունեության հետ: 30_04-a-kiviryan1Հիշեցնենք, որ Ա.Կիվիրյանը համակարգում էր Armenia today տեղեկատվական կայքը: Սակայն չի բացառվում, որ հարձակումը կապված լինի հենց Լուսինե Սահակյանի փաստաբանական գործունեության հետ: Լուսինե Սահակյանը վերջերս ազատազրկված նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փաստաբանն է: 30_04-mahak2Լուսանկարիչ Գագիկ Շամշյանը գիշերը եղել է դեպքի վայրում եւ լուսանկարել տեղանքը: Հարձակվողները դեպքի վայրում թողել են նաեւ փայտե ձողը, որով հարվածներ էին հասցրել Արգիշտիի գլխին: Հուսով ենք, ոստիկանությունն այս անգամ կկատարի տեղազննում, կվերցնի մատնահատքերը ինչպես ձողից, այնպես էլ խորդանոցի կողպեքից:   Արգիշտի Կիվիրյանի վրա հարձակվողները բավականին հետքեր են թողել դեպքի վայրում: Ոստիկանությանը մնում է միայն գնալ դրանց հետեւից: 30_04-mahak11 30_04-koxpeq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter