
Հայաստանի Սահմանադրական դատարանը երեկ որոշել է ժամանակավորապես կասեցնել ընտրական օրենսգրքի այն դրույթը, որը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրողների ցուցակներում ընդգրկվելու հնարավորություն է տալիս հաշվառում չունեցող քաղաքացիներին:
Այսպիսով, մի կետով նվազում է ընդդիմադիրների մտավախությունների տրցակը, քանի որ նրանք մտահոգված էին, թե Երևանում փաստացի չբնակվող անձանց գրանցելով` հնարավոր կլինի ընտրության պատկերը փոխել: Սահմանադրական դատարան էին դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Պատվական Հովակիմյանը, ինչպես նաև քաղաքային ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ցուցակում ընդգրկված Արտակ Զեյնալյանն ու Ռուբեն Թորոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել