HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դոնթ ուորրի, բի հափփի

chi21Ընդդիմություն դառնալուց հետո ՀՅԴ-ն հիշել է, որ 2008-ին ԱԺ-ն ընդունել է «Դոնթի բանաձևը», որով հնարավորություն է տրվում խորհրդարանական իշխանության մեջ պաշտոններ հատկացնել նաև ընդդիմությանը: «ՉԻ» - Այ սա ուրիշ, այ սա փայլուն գաղափար է: Տնաշեններ, բա եթե այդպիսի բանաձև կար, ինչո՞ւ շուտ չէիք ձայն հանում: Վերջ, բոլոր պրոբլեմները լուծված են: Դաշնակցականները կարող են առանց իրենց ազգային նկարագիրը խաթարելու միաժամանակ և' ընդդիմություն լինել, և' պահպանել պաշտոնները: Ընդ որում, գաղափարն այնքան լավն է, որ երևի շատ շուտով դրանից կօգտվեն նաև կոալիցիոն մյուս ուժերը: ՀՀԿ-ից սկսած` բոլորը հերթով կհայտարարեն, որ իրենք ընդդիմություն են և վերջ: Պատկերացնո՞ւմ եք ինչ հրաշալի բան կստացվի: Կպարզվի, խորհրդարանը հարյուր տոկոսով ընդդիմություն է: Հետո Սերժ Սարգսյանը կհայտարարի, որ ինքն ընդդիմություն է, հետո` Տիգրան Սարգսյանը, և այդպես շարունակ: Եվ թող դրանից հետո որևէ եվրոչինովնիկ համարձակվի հայտարարել, թե Հայաստանում ընդդիմությանը հալածում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter