HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նավը ճոճվում է

hraparak15Այսօր արդեն երկու օր է, ինչ Հայ հեղափոխական դաշնակցությունը հեռացել է իշխանությունից. նրանց պաշտոնյաները հրաժարականներ են տվել, սակայն դիմումները դեռ չեն ընդունվել: Ավելին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ կոչ է արել ՀՅԴ-ին` հետ վերցնել ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններից հրաժարականների դիմումները: Կարծես թե պատմությունը կրկնվում է. անցյալում էլ ՀՅԴ-ն մի քանի անգամ ֆալշ-ստարտի նմանվող հրաժարականների փորձեր է արել, հետո նրան խնդրել-աղաչել են, կամ ինքն է ինչ-որ պատրվակ գտնելով վերադարձել: Մյուս կողմից` ԱԺ նախագահի մակարդակով արվող խնդրանքը խոսում է այն մասին, որ գործող իշխանությունը լավ վախեցած է` կոալիցիան քանդվում է, իշխանությունը կորցնելու վտանգի զգացումը մեծանում է: Եթե Դաշնակցության փորձը հաջողությամբ ավարտվի, և իշխանական լաստը սկսի տատանվել, չի բացառվում, որ «Բարգավաճը» ևս կհետևի նրա օրինակին: Անշուշտ, դա կնշանակի, որ կյանքի է կոչվում Ռոբերտ Քոչարյանի սցենարը. «Բարգավաճն» ու ՀՅԴ-ն երանությամբ են հիշում նրա ժամանակները և դեմ չէին լինի այն վերադարձնելուն: Մի բան պարզ է, որ Սերժ Սարգսյանի համար ծանր ժամանակներ են գալիս: Նա պետք է փորձի պահպանել ստատուս-քվոն, իսկ կիսաքանդ ՀՀԿ-ով, թուլացած ՕԵԿ-ով և անընդհատ փախուստի ճանապարհներ փնտրող ԲՀԿ-ով դա այնքան էլ հեշտ չի լինելու: Այս խախուտ վիճակը կարող է խիստ բարդանալ, եթե ղարաբաղյան կարգավորման հարցում ևս ինչ-որ համաձայնություն կնքվի: Այս դեպքում ՀՀ իշխանությունների դեմ կարող է ելնել անգամ մինչ օրս ցանկացած հարցում նրան աջակցող Ղարաբաղը` իր իշխանությամբ և ժողովրդով: Երեկ արդեն իսկ ԼՂՀ արտգործնախարարը նման ակնարկներ է արել: Նվերների փոխանակում «Շարմ» հոլդինգի տնօրեն Ռուբեն Ջաղինյանն անցած տարի Սերժ Սարգսյանին նվիրել է 300 հազար եվրո արժողությամբ լազերային սարք, որը հնարավորություն է տալիս լինզաներ կրելով` օդում որսալ և կարդալ տեքստեր, որոնք այլ մարդկանց համար անտեսանելի են: Թերթի տեղեկություններով` սարքը գործադրվել է մի քանի հանդիսավոր արարողությունների և ելույթների ժամանակ: Ի դեպ, հենց սրանից հետո սկսեցին շրջանառվել այն լուրերը, թե Ռուբեն Ջաղինյանը նշանակվում է Հանրային հեռուստատեսության ղեկավար: Հետո, քանի որ այս լուրերը իրականություն չդարձան, A TV անվանակոչված նախկին «ԱրմենԱկոբը» վաճառվեց «Հոպար Մեդիա» ՍՊԸ-ին, որի հետևում, ինչպես հայտնի է, կանգնած են «Շարմ» հոլդինգը և Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter