HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտում

hj21Թերթին հաջողվել է ձեռք բերել Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի` ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ուղարկած փաստաթուղթը, որը «Մարտի 1-ի» քրեական գործը քննած քննիչների օրինախախտումների մասին է: Քննիչներն ու փորձագետները հաջողացրել են թաքցնել, երբեմն նաև` անհետացնել ոստիկանության զորքերի սպա Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքներին վերաբերող մի շարք փաստեր: Սրա շնորհիվ ՀՔԾ-ն կարողացել է խուսափել սպայի մահվան պատճառները բացահայտելուց: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, երեկ թերթի հարցին ի պատասխան` ասել է, որ փաստահավաք խմբի ուղարկած փաստաթուղթը, թերևս, առանձին չի քննարկվի, և իրենք նախատեսում են այն ուսումնասիրել և ըստ նպատակահարմարության` օգտագործել իրենց վերջնական եզրակացությունը կազմելիս: Այլ կերպ ասած, հանձնաժողովը փորձելու է քողարկել փաստահավաք խմբի հայտնաբերած փաստերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter