Ավտոտեսուչին հանդիպել է կամիկաձե
Երեկ` ժամը 19.55-ին, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 55-ամյա Աշոտ Մ.-ին, որը նույն օրը, ժամը 19.20-ին, իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները:
«ՃՈ աշխատակիցները փորձել են կազմել վարչական արձանագրություն, սակայն վերջինս վիրավորել է նրանց, հայհոյել, ձեռքերով սեղմել է ոստիկաններից մեկի կոկորդը` փորձելով խեղդել նրան, ճանկռել վիզը, քաշքշել համազգեստը, պոկել ուսադիրը եւ թեւանշանը` տալով սպառնալիքներ, ապա բռունցքով հարվածել է նրա կրծքավանդակին` պատճառելով վնասվածք:
Այնուհետեւ իր մոտ եղած ավտոմեքենայի բանալիով վնասել է ինքն իրեն` ճանկռելով ականջը եւ պոկել շորերը: Ոստիկանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, կատարվում է նախաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել