HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գլենդել Հիլզ» ընկերությունը պարզաբանում է

30_04-g_hilzՁեր ինտերնետային թերթում «Ում է աջակցում կառավարությունը»  (29.04.2009,  http://hetq.am/am/politics/s-safaryan/) վերնագրով նյութում ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանի եւ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի հարցուպատասխանից «Գլենդել Հիլզ» ընկերության գործունեության առնչությամբ հատվածը չի արտացոլում իրականությունն ամբողջությամբ: Ուստի խնդրում եմ նյությում ընդգրկել նաեւ մեր պարզաբանումը պատգամավորի բարձրացրած հարցի առնչությամբ. «Իրականում, պատգամավորի նշած պետական երաշխիքը, որ Կառավարության կողմից տրամադրվել է «Գլենդել Հիլզ» ընկերությանը, ոչ մի կապ չունի հակաճգնաժամային միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի գործունեության հետ: Եվ երաշխիքն էլ Կառավարության կողմից ընկերությանը տրամադրվել է ոչ առեւտրային նպատակներով օգտագործելու նպատակով, այլեւ կոնկրետ սոցիալական ծրագրի շրջանակներում: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի եւ Կառավարության նախաձեռնությամբ 1988 թ. երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար սկսվել է բանակարանաշինության խոշոր ծրագիր: Եվ 2008 թ. շահելով ՀՀ կառավարության հայտարարած մրցույթը, «Գլենդել Հիլզը» սկսել է իրականացնել երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագիրը, որի ավարտին Գյումրիում եւ Լոռվա մարզում Կառավարությունը անօթեւաններին կհանձնի պատրաստի հարդարված բնակարաններ. Գյումրի քաղաքում` 3030 բնակարան եւ սպասարկման օբյեկտների տարածքներ, Լոռվա եւ Շիրակի մարզերի գյուղական համայնքներում` 536 բնակարան եւ սպասարկման օբյեկտների տարածքներ, 2047 անհատական բնակելի տներ: Ծրագրի տեւողությունը 2 տարի է: Շինարարությունն արդեն լայն թափով ընթանում է Գյումրիում, իսկ Լոռվա մարզի գյուղական համայնքներում նախապատրաստական փուլում են աշխատանքները: Երաշխիքի հիման վրա մեր ընկերությունը գումարներ է ներգրավելու Լոռիում բնակարանաշինությունն իրականացնելու համար: Ինչ վերաբերում է երաշխիքի տրամադրման գործընթացի թափանցիկությանը, ապա գործընթացն ու ծարագիրը ոչ միայն թափանցիկ են, այլ նաեւ  նպատակային. բնակարանաշինության համար երաշխիքները տրամադրելու մասին ՀՀ Կառավարության համապատասխան որոշումները տեղադրված են Կառավարության պաշտոնական վեբ կայքում, եւ կանոնների մեջ էլ հստակորեն սահմանված է, որ երաշխիքը ընկերության կողմից կարող է օգտագործվել բացառապես ծրագրի նպատակների իրականացման համար, ուրիշ որեւէ այլ նախագծի վրա չեն կարող ծախսվել երաշխիքի հիման վրա ստացված գումարները: Ընկերությունը պատրաստ է ցանկացած հետաքրքրվածի տրամադրել ծրագրի վերաբերյալ բոլոր տեղեկությունները, ծանոթացնել շինարարության ընթացքին»: Հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter