HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանից Դոնի Ռոստով` մաքսանենգ հարսանեկան զգեստների խմբաքանակ

30_04-harsaniq1Դոնի Ռոստովի մաքսատան աշխատակիցները կասեցրել են ապօրինի կերպով Հայաստանից Դոնի Ռոստով հարսանեկան և երեկոյան զգեստների, ինչպես նաև հարսանեկան պարագաների ներկրման փորձը: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ` անցագրային կետի ուղևորների մուտքի մոտ, միջազգային Երևան-Դոնի Դոստով չվերթով ժամանող Հայաստանի 54-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է դեկլարացիայի չենթարկված ապրանք` 12 զգեստ` տարբեր գունային գամմաներով` ասեղնագործված հուլունքներով և արհեստական մագարիտներով, ինչպես նաև հարսանեկան պարագաներ: Աղբյուրի հաղորդմամբ` ամբողջ ապրանքը, սեփականատիրոջ հավաստմամբ, նա պետք է հասցներ Դոնի Ռոստովի հարսանեկան սրահներից մեկը` հետագա իրացման համար, «քանի որ սկսվել է հարսանիքների ժամանակաշրջան, և զգեստները մեծ պահանջարկ են վայելում»: Դեպքի առթիվ մաքսանենգության մեղադրանքով հարուցվել է քրեական գործ: Ապրանքն առգրավված է, ճշտվում է դրա իրական արժեքը, ընթանում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter