HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Անզգույշ» էտում

30_04-oxakadzev-zbosaygiԵրբ Գագիկ Բեգլարյանը նշանակվեց Երեւանի քաղաքապետի պաշտոնում, հայտարարեց, թե ինքը կանգնելու է յուրաքանչյուր ծառի կողքին: Օղակաձեւ զբոսայգու Խանջյան-Վարդանանց խաչմերուկում գտնվող նախկին փոքրիկ սրճարանի փոխարեն այժմ կառուցվում է նոր սրճարան: Տարածքում աճում են տասնյակ մեծ եւ մի քանի նոր, դեռ բարակ բարդիներ, որոնցից որոշները հատուկ կեղեւազրկված են, եւ պարզ է դառնում, որ սրճարանին «խանգարող» ծառերը կհատվեն` պատճառաբանությամբ, թե չորացել են: 30_04-oxak-zbosaygiՄի բարակ բարդի էլ մի կողմից արմատախիլ է արվել եւ ամբողջությամբ թեքվել, իսկ բնի հատվածում դանակով քերված է ծառի կեղեւը: Ծառի բունը քերելու այս մեթոդը, կարելի է ասել, Երեւանում ամենակիրառելիներից է «տարածքն ազատելու» համար: Ապագա սրճարանի տարածքում աշխատող բանվորներից մեկն ասաց, թե այդ բարդին թեքվել է, երբ քար է ընկել եւ հարվածել բնին, մյուսն ասաց. «Էն օրը էտողներն էին եկել, ավտո էին մտցրել, անզգուշությամբ են վարվել ու ծառը թեքվել է եւ վնասվել»: Նախկին սրճարանի տարածքը գրեթե բետոնապատված չէր, իսկ այս նոր սրճարանը խոստանում է բազում բետոնապատ արահետներ: 30_04-ox-zbosaygiԵրեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը մեզ հետ հեռախոսազրույցից հետո վարչության աշխատողներին ուղարկեց տարածքը զննելու, որից հետո նրանից ստացանք հետեւյալ պատասխանը. «Այդ տարածքի ծառերը էտվել են եւ բարեկարգվել է տարածքը»: Այն հարցին` արդյոք կեղեւի քերվածքն էլ է մտնում էտման մեջ, Ավետ Մարտիրոսյանն ասաց. «Ոչ մի այդպիսի բան չկա, իսկ եթե ծառ էլ վնասվի, նորը կտնկենք»: Բացի այդ, Բնապահպանության վարչությունից ասացին, որ շուտով բարդիները վերացվելու են քաղաքից` փոխարինվելով այլ ծառատեսակներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter