HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաև մեր անունից

chiՂարաբաղի խորհրդարանում ծավալած քննարկումների ժամանակ կարծիք էր հնչել, թե ժամանակն է, որ ԼՂՀ իշխանությունները պատասխանատվության ենթարկեն Հայաստանի Հանրապետությանը` առանց Ղարաբաղի համաձայնության նրա անունից բանակցություններ վարելու համար: «ՉԻ» -  նկատենք, որ սա շատ կոնկրետ մեղադրանք է և կարող է ուղղված լինել ոչ թե Հայաստանին, այլ կոնկրետ մարդկանց: Առաջին հերթին` Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Եթե հիշում եք, հենց Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ է Ղարաբաղը դուրս մղվել բանակցային գործընթացից, և համանախագահները մի քանի անգամ շեշտել են այդ փաստը: Բայց խնդիրը միայն դա չէ: Եթե Ղարաբաղի պատգամավորներին թվում է, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միայն Ղարաբաղի անունից բանակցություններ վարելու հարցում են գերազանցել իրենց լիազորությունները, նրանք չարաչար սխալվում են: Իսկ ո՞վ է ասել, որ նրանք Հայաստանի անունից բանակցություններ վարելու իրավունք ունեին: Հայաստանի ժողովուրդը նրանց չի ընտրել, հետևաբար` նաև չի լիազորել, որ բանակցությունների սեղանի շուրջ խոսեն Հայաստանի անունից: Բայց եթե ղարաբաղցիները որոշել են Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկել, կարող են դա անել նաև Հայաստանի ժողովրդի անունից: Հերթական կենտրոնը` թղթի վրա Սփյուռքահայ գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը ոսկեգործության և ադամանդագործության կենտրոն դարձնելու գործում կօգտագործվեն նաև Գյումրիի տեխնոպարկի հնարավորությունները: «ՉԻ» - Այ սա արդեն գործնական խոսակցություն է: Թղթի վրա որոշվում է Հայաստանը դարձնել ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության կենտրոն, և իսկույն էլ որոշվում է դրա համար օգտագործել Գյումրիի տեխնոպարկը, որը նույնպես գոյություն ունի միայն թղթի վրա: Այնպես որ, պրոբլեմ չկա, մեկ-մեկուկես ամսից Հայաստանը կդառնա ոսկեգործության և անդամանդագործության կենտրոն, «Ռոլեքս» ընկերության սեփականատերը կինքնահրկիզվի, իսկ ևս մեկ-երկու ամիս անց Հայաստանն առաջին տիեզերական արբանյակը կարձակի` ասենք, Սիսիանի կոսմոդրոմից: Մի անհանգստացեք, այդպիսի կոսմոդրոմ կա: Բնականաբար` թղթի վրա: Մի խոսքով, ամեն ինչ լավ է: Միայն մի պրոբլեմ կա. Մեկ էլ տեսար` Գյումրիի նավահանգստի հզորությունները չբավականացրեցին այդքան ոսկեղենն ու ադամանդները տեղափոխելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter