Շրջակա միջավայրին հասցվել է 1.38 մլն դրամի վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 02.08.11-12.08.11.թթ ընկած ժամանակահատվածում ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 4.17մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 63 որոշում և հաշվարկվել է 1.38 մլն դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ`
Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման և 5 խմ անտառային հողի ապօրինի դուրս բերման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 351.0 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս:
Շիրակի ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1որոշում և հաշվարկվել է 9.0 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս:
Սյունիքի ՏԲ և Կապանի ոստիկանության աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 44.75 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ`
Արմավիրի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն
Տավուշի ՏԲ կողմից «Գարիկ Դանիելյան» ԱՁ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0հազ,դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար`
Լոռու ՏԲ-ի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Շիրակի ՏԲ-ի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
1. Անտառների ՎԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 7 դեպք, ինչի համար 6 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 700.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 122.6 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:
2. Անտառների ՎԲ և Երևանի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 10 դեպք, ինչի համար 10 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 1.մլն դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 125.8հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս:
3. Գեղարքունիքի ՏԲ կողմից արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք, ինչի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս:
4.Տավուշի ՏԲ կողմից արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք, ինչի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 112.0 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:
5. Կոտայքի ՏԲ կողմից արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպք, ինչի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 144.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողի բերրի շերտի տեղափոխում
1.Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 110.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
2.Գեղարքունիքի ՏԲ կողմից հայտնաբերված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի3 որոշում:
3.Արմավիրի ՏԲ կողմից հայտնաբերված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 320.0 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս:
4.Երևանի ՏԲ կողմից հայտնաբերված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
5.ԸԵՄ վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
6. Կոտայքի ՏԲ կողմից հայտնաբերվել է հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 4 դեպք, ինչի համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 50.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
1.Կոտայքի ՏԲ կողմից հայտնաբերված առանց ծածկոցի մեքենաներով սորուն օգտակար հանածոյի տեղափոխման համար 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում:
2.ԸԵՄ վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է օգտակար հանածոների տեղափոխման 6 դեպք: Կազմվել են համապատասխան արձանագրություններ: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են:
ԸԵՄ վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց ծածկոցների մեքենաներով սորուն օգտակար հանածոների տեղափոխման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում, իսկ արձանագրված հանքանյութի ապօրինի տեղափոխման համար 7 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 350.0հազ.դր ընդհանուր գումարի 7 վարչական որոշում:
3.Շիրակի ՏԲ կողմից հայտնաբերված առանց ծածկոցի մեքենայով սորուն օգտակար հանածոյի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի ձկնորսություն
1.Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված ապօրինի ձկնորսության համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
2. Վայոց ձորի աշխատակիցների կողմից արձանագրված ապօրինի ձկնորսության համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 90.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի3 որոշում:
3. Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է նաև 3 հատ խեցգետնաորսիչ, իսկ 12 հատ կենդանի խեցգետինը հետ է լցվել ջրամբար:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 4.82 մլն.դր. գումար:
Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել