
Հիմնական պայքարն առաջիկա ընտրություններում կծավալվի ոչ թե իշխանության և ընդդիմության, այլ Հանրապետականի և «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուների միջև: Կոալիցիայի առաջատար երկու ուժերի միջև սուր մրցակցությունը որոշակի վտանգներ է պարունակում: Եթե ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև մրցակցությունն իրական լինի, ապա միայն մատնանշումները, թե որքան լավն եմ ես, և ինչ հաճելի ու հեշտ կլինի ինձ հետ, կարող են բավարար չլինել: Միասնականի երկփեղկման պարագայում , երբ միևնույն կոալիցիայի շրջանակներում գործող ուժեղ և ազդեցիկ երկու կուսակցություններ կամ բացահայտ պախարակում են մեկմեկու, կամ էլ զբաղվում սքողված փոխադարձ աքացիներով, այլ բան է: Արդյունքում թուլանում է և ինքը` կոալիցիան, եւ կոալիցիոն կուսակցությունների թեկնածուները, ինչից հետո, «երբ երրորդը մոտեցավ» գրեթե անխուսափելի է դառնում: Հարկ կա՞ արդյոք ասել, որ երրորդին այդ դեպքում կմնա միայն «ինչ-որ բան հանել» ու անցնել գործի:
Չենք խոսում այն մասին, որ ոչ վաղ անցյալում հավերժական սիրո և հավատարմության երդում տված դաշնակիցները սկսում են միմյանց մեջ տեսնել առնվազն վհուկների: Վհուկը ծնվում է, երբ սկզբում թփերի մեջ է ընկնում ճամփորդի հին գլխարկը, հետո այլ ճամփորդներ անցնում են գլխարկի մոտով ու վախենում, և գլխարկն արդեն գլխարկ չէ, այլ սև, սարսափազդու ինչ-որ բան: Վտանգ կա, որ չափից ավելի տարվելով նախընտրական պայքարով, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կսկսեն վախեցնել ընտրազանգվածին թփուտներում ընկած գլխարկով: Եվ գլխարկը կկենդանանա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել