
ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը երեկ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ ժողովրդի սպանդը ծրագրվել և ղեկավարվել է նախագահականում ստեղծված շտաբից:
Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նախկին ոստիկանապետից հետաքրքրվել է` արդյո՞ք մարտի 1-ին նախագահականում շտաբ է գործել, որտեղ քննարկվել են այդ օրը Երևանում իրականացված գործընթացները: Նման շտաբի գոյությունը, որը գործնականում վկայում է Հայաստանի մի խումբ պաշտոնյաների կողմից երկրում զինված հեղաշրջում իարականացնելու մասին, ՀՀ ղեկավարությունը մինչև այժմ հերքում է: Իսկ Հարությունյանը երեկ միամտաբար հաստատել է այդ շտաբի գոյությունը: «Շտաբ է ստեղծվել, ես չեմ կարող հիշել և ասել, թե ովքեր են եղել անդամները: Դրա վերաբերյալ փաստաթղթեր պետք է լինեն, գործողությունների պլանները պետք է լիեն»,-ասել է նախկին ոստիկանապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել