
Ըստ թերթի տեղեկությունների` Գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը հրաժարվում է ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից. «Դեռ ամիսներ առաջ իմ մոտ ցանկություն էր առաջացել թողնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հիմա չբացեմ փակագծերը, բայց, կարծում եմ, ամիսներ առաջ բառերի մեջ ամեն ինչ ասված է: Եվ Դաշնակցությունը նման որոշում կայացրեց, և մենք դիմում ներկայացրեցինք հրաժարականի մասին, կարծում եմ` բոլորն իմ դեմքին տեսնում էին այն ուրախությունը, որ ապրում էի այդ վարկյաններին: Բայց դրանից հետո, քննարկումների արդյունքում, կայացվեց այլ որոշում: Որպես դաշնակցական, հավատարիմ մնալով կանոնադրությանը, հավատարիմ մնալով գաղափարներին, իսկ եթե դրան գումարենք նաև` որպես զինվորական, ով իր կյանքի վերջին 17-19 տարիները ապրել է հենց այն շրջանակներում, երբ հրամաններն անվերապահորեն կատարվում են և հետո միայն քննարկվում, ես առաջնորդվել եմ հենց այդ սկզբունքով: Բայց ես ունեմ իմ անձնական կարծիքը, այն, որ ես պետք է չաշխատեմ այդ պաշտոնում և պետք է այն թողնեմ: Ամենաուշը երկուշաբթի օրը ես անպայման ներկայացնելու եմ դիմում այդ պաշտոնը թողնելու վերաբերյալ: Այդ մասին խոսել եմ իմ ընկերների հետ, բյուրոյի իմ ընկերների հետ, խմբակցության մեր ղեկավարի հետ, և մենք եկել ենք այն եզրակացության, որ ես ճիշտ եմ վարվում»,-ասել է Ա. Աղաբեկյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել