HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը շնորհավորել է աշխատավորներին

Աշխատանքի օրվա կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է փառաբանելու և մեծարելու արարումն ու աշխատանքը: Այսօր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հարվածում է և գործատուներին, և աշխատավորներին, բայց, ինչպես ողջ աշխահում, այնպես էլ մեր երկրում, ճգնաժամի հետևանքների ծանր բեռը կրում են հենց աշխատավորները: Հայաստանի իշխանությունները քաջ գիտակցում են սա, գիտակցում են, որ ներկա խնդիրների լուծումները պետք է խարսխվեն աշխատավորների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև պետության կողմից տրված սոցիալական երաշխիքների հենքին: Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մեր երկրում արժանապատիվ աշխատանքի և արժանապատիվ վաստակի հնարավորությունները շարունակաբար աճեն, իսկ ճգնաժամով պայմանավորված դժվարությունները հնարավորինս արագ հաղթահարվեն: Սիրելի հայրենակիցներ, բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ի հեճուկս ցանկացած դժվարության` հայ աշխատավորը միշտ էլ հաջողությամբ շարունակել է ստեղծելու, հայրենիքը շենացնելու իր նվիրական գործը: Շարունակում է նաև այսօր: Շնորհավորելով մայիսմեկյան տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն ձեր ընտանիքների բարեկեցության և մեր երկրի զարգացման»,-ասված է նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter