HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Կիվիրյանը դեռևս չի կարող խոսել

«Armenia today»  կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի կինը` փաստաբան Լուսինե Սահակյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Կիվիրյանը գլխի ուժեղ ցավեր ունի: Այդ պատճառով էլ  նա դեռեւս չի կարողանում խոսել: Նրա վիճակը կայուն է, սակայն «բժիկները խորհուրդ են տվել չլարվել եւ չնյարդայնանալ»,-տեղեկացրեց Լուսինե Սահակյանը: Հիշեցնենք, որ երեկ գիշերը ժամը 5-ին դաժանորեն ծեծի են ենթարկել «Armenia today» տեղեկատվական կայքի համակարգող, իրավաբան Արգիշտի Կիվիրյանին: Նրան ծանր վիճակում տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն: «Armenia today»  կայքի համակարգողի վրա մահափորձը դատապարտել է մարդու իրավունքների պաշտպանը, մի շարք լրագրողական կազմակերպություններ, ինչպես նաև հայտարարությամբ է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսը, որտեղ նշվում է. «Արձանագրելով, որ այս քրեական վարչախմբի օրոք լրագրողների նկատմամբ բռնությունները դարձել են գրեթե առօրյա իրադարձություններ, Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է այս հանցագործությունը: Ամենևին հույս չտածելով, որ այս հարձակումը, ինչպես և մյուս լրագրողների նկատմամբ նախորդ բռնությունները կբացահայտվեն, միևնույնն է հայտարարում ենք, որ հանցագործները վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի առջև»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter