Պարում են ալավերդցիները
Երեկ Ալավերդու քաղաքապետարանը պարի միջազգային օրվա առթիվ, քաղաքի Սարհարթ թաղամասի մշակույթի պալատին հարող հրապարակում կազմակերպել էր պարի տոնահանդես, որին մասնակցեցին քաղաքում գործող երեք պարային խմբերը` Սարհարթի մշակույթի պալատի «Հրաշամանուկներ», Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի պարի խումբը և Սայաթ-Նովայի անվան դպրոցի երգի ու պարի թատրոնի սաները: Մեկ ժամվա ընթացքում պարի խմբերը սարահարթցիներին ներկայացրին իրենց պարային լավագույն համարները:
Իրենց պարերի ընթացքում երեխաները պարի հրավիրեցին նաև ամենօրյա հոգսերից մի պահ բեռնաթափված ալավերդցիներին: Ալավերդու Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի պարուսույց Անժելա Մելքումյանն ասաց, որ երեխաները թեև հաճույքով են գնում պարի պարապմունքներին, այդուհանդերձ դեռ կան խնդիրներ, որոնց հետևանքով պարողների կազմը անընհատ փոփոխվում է:
«Հագուստի պրոբլեմներ ունենք, նույն հագուստով գեղեցիկ չէ դուրս գալ պարի հրապարակ` ամեն տարի»,- ասաց Անժելա Մելքումյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել