«Մայովկան» միշտ էլ գեղեցիկ տոն է եղել
Գարեգին Մելիքսեթյանը 42 տարի աշխատել է Կապանի տարածաշրջանի Ուժանիսի միջնակարգ դպրոցում. հայոց լեզու և գրականություն է դասավանդել: Պատմում է, որ չնայած մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր էր, բայց գյուղացիների համար աշխատանքային էր: Գյուղացիներից շատերը տոնը դիմավորում ու նշում էին դաշտավայրում կամ արոտավայրում: Մնացածներն էլ համախմբված մեկ մարդու նման գյուղամեջ էին դուրս գալիս նշում «մայովկան»: Այսպես էին իրենց գյուղում անվանում մայիսմեկյան տոնը: Գյուղը զարդարում էին կարմիր դրոշներով, մարդիկ կանաչ խոստ էին կախում տների շքամուտքերից: Պիոներները` վզկապենրը կապած ուռա-ուռա էին գոչում ու քայլում գյուղով մեկ: Դպրոցից պիոներական շեփորներն ու թմբուկներն էին հանում,նվագում: Դա էլ մեր նվագախումբն էր»,-ասում է զրուցակիցս` քահ-քահ ծիծաղելով:
Պատմում է, որ այդ նվագախմբով հարևան գյուղերն էին գնում, նրանց հետ համատեղ տոնում` «մայովկան» մի-մի բաժակ խմելով: «Գյուղական շքերթ էր դառնում: Ասում էինք, ինչու պիտի Մոսկվայում ու Երևանում պարադ անենք, մեզ մոտ չէ»,-հիշում է Գ. Մելիքսեթյանը:
Գյուղում տոնին սկսում էին նախապատրաստվել ամիսներ առաջ: «30-40 վետերան էինք գյուղում, սիրուն կոստյումները հագնում, մեդալները կախում էին հանդիսավոր քայլում գյուղով մեկ: Ինքներս մեզ ոգևորում էինք, չգիետնք ինչու: Աղջիկներն ու կանայք չթե հագուստներն էին հագնում, երեխաներդը նոր սանդալներ»,-վերհիշում է 78-ամյա վետերանը: Ինքն էլ սովորության համաձայն կախել է մեդալներն ու քայլում Կապանի փողոցներով:
1988թ-ից ի վեր Ուժանիսում «մայովկան» մոռացության է մատնվել: Նախկին մանկավարժը ցավով է խոսում այն մասին, որ այսօր դպրոցներում մայսիմեկյան տոնի խորհուրդին չեն անդրադառնում: Նա մինչև օրս իր զավակների ու թոռների հետ նշում է մայիսի 1-ը:
«Հավաքվելու ենք թոռներիս հետ, հարևանների հետ ու խմենք: Տոնը պետք է տոն լինի, կոմունիստական, միջազգային թե…այլ անվանում: Կարևորը խորհուրդն է»,-ասում է Գ. Մելիքսեթյանը: Առավոտյան Կապանի պատերազմի ու վետերանների խորհուրդ է եկել` մի շիշ գինիով:
«Երկու զույգ մի կենտ վետերան ենք մնացել, բա չխմենք, չհիշենք թե անցյալում ոնց էինք նշում, հայ գիտի ժամնակներ»,-ասում է զրուցակիցս թփթփացնելով ուսիս:
Ավելացնենք, որ Կապանի պատերազմի ու աշխատանքային վետերանների խորհրդի տվյալներով, Կապանում մոտ 100 աշխատանքային վետերան է ապրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել