«Վահան» օպերացիան սկսվել է. ոստիկանները ճանապարհին զենք-զինամթերք են փնտրում
Այսօր վաղ առավոտից ճանապարհային ոստիկանները դարձյալ շրջափակել էին Գյումրի-Մարալիկ-Երևան տանող ճանապարհը՝ մեկ առ մեկ կանգնեցնելով ու ստուգելով ավտոմեքենաների ու միկրոավտոբուսների ուղևորներին: Վերջիններս չբավարարվելով ուղևորներին հարցուփորձ անելուց, բացում էին մեքենաների բեռնախցիկը ու ժամերով, մանրակրկիտ ուսումնասիրում՝ դիտավորյալ ուշացնելով միտինգավորներին: «Հետքի» հարցին, թե ի՞նչ են ուզում ոստիկաններն ուղեւորներից, ոստիկաններից մեկը, ով խուսափեց ներկայանալ, պատասխանեց. «Ի՞նչ պիտի ուզենք, հանձնարարական ենք կատարում, մեր ոստիկանապետը հանձնարարել է միջոցառում իրականացնել, մենք էլ իրականացնում ենք»: «Իսկ ինչու՞ միջոցառումները հենց հնարահավաքի օրերին են իրականցնում», մեր այս հարցին, վերջինս միամիտ ձևանալով պատասխանեց. »«Հանրահավաք, ի՞նչ հանարհավաք, որտե՞ղ են անցկացնում, մենք տեղյակ չենք, սա աշխատանքային սովարական պրոցես է, մենք կասկածյալներին ենք ստուգում, «Վահան» միջոցառումն ենք անում, զենք-զինամթերք ենք հայտնաբերում, դրա համար էլ ճանապարհային ոստիկանությունից բացի, մեր հետ են եկել քննչական բաժնի աշխատակիցներն ու տեղամասային ոստիկանները»:
Ոստիկանները շատ ավելի խիստ էին հսկում Ձորակապ -Երևան տանող ճանարահը: Հիշեցնենք, որ Ձորակապը ընդդիմադիր գյուղ է, այն Մուշեղ Սաղաթելյանի ծննդավայրն է, և նախորդ երկու նախագահական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանն այստեղից մեկ ձայն անգամ չէր ստացել: Ոստիկանները շրջափակել էին Ձորակապը՝ տուգանելով գյուղից Երևան ուղևորվող գրեթե բոլոր մեքենաներին:
Գյումրիի ավտոկայանում ուղևորների մեծ կուտակումներ էր, ինչպես նկատեցինք Գյումրի-Երևան տանող ճանապարհին, միկրովատբուսները դատարկ էին գնում Երևան: Մեր այն հարցին, թե ինչու՞ է տրանսպորտը դատարկ ուղևորվում մայրաքաղաք, Գյումրիի ավտոկայանի պետը՝ Հովհաննես Գևորգյանը, արդարացավ, որ այսօր ուբաթ է , Գյումրիից մայրաքաղաքում սովորող ուսանողների հոսքը շատ է, դրա համար էլ հատուկ միկրովտոբուսներ են ուղարկում:
Իսկ չէր կարելի մարդկանց ավտոկայանում չկանգնեցնել ու միկորավտոբուսները դատարկ չուղարկել, մեր այս դիտարկմանը վերջինս պոռթկաց, թե «Էդ պահին պահանջարկ չկար»: Տեղեկացնենք, որ միկորավտոբուսները սկսեցին աշխատել միայն ժամը 13.00 սահմաններում, որպեսզի միտինգավորները ճիշտ ժամին չհասնեն հանրահավաքի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել