Դաշնակցությունը շնորհավորում է
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը տարածել է հայտարարություն, որտեղ նշված է.« ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը շնորհավորում է Հանրապետության բնակչությանը աշխատավորութան միջազգային օրվա կապակցությամբ: Լինելով ընկերվարական կուսակցություն, Սոցինտերնի լիիրավ անդամ` ՀՅԴ-ն իր ողջ գործունեության ընթացքում կարևորել է աշխատավորի շահերը, փորձել մեղմել նրանց հիմնախնդիրները: Այսօր` անկախ պետականության պայմաններում, ստեղծվել են լայն հնարավորություններ` աշխատավորների շահերը պաշտպանելու, նրանց իրավունքների ոտնահարումը կանխելու, սոցիալական արդարության սկզբունքները կյանքի կոչելու համար: ՀՅ Դաշնակցությունը հետևողական է լինելու այդ խնդրում:
Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ` մաղթում ենք առողջություն, ազատ, արդար աշխատանք և բարեկեցիկ կյանք խաղաղ երկնքի ներքո»,-նշված է հայտարարության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել