
Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիր. մեկ ուսումնական տարի` ԱՄՆ-ի ավագ դպրոցներում
Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիր. մեկ ուսումնական տարի` ԱՄՆ-ի ավագ դպրոցներում
FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորություն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ ուսումնական տարի ուսանել ԱՄՆ-ի ավագ դպրոցներում և ապրել ամերիկյան հյուրընկալող ընտանիքներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից և իրականացվում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի Կրթական և մշակութային գործերի (ԿՄԳ) բաժնի կողմից:
Ծրագրի նպատակն է ԱՊՀ-ի երկրների աշակերտներին հնարավորություն ընձեռել ապրելու ժողովրդավարական հասարակության մեջ և ըմբնելու նրանց արժեքները, ինչպես նաև ամուր կապեր ստեղծել Եվրասիայի և Ամերիկայի ժողովուրդների միջև: Դիմորդները քննություններ են հանձնում և ընտրվում բաց և արժանիքների վրա հիմնված երեք փուլից բաղկացած մրցույթի միջոցով: Միացյալ Նահանգներ մեկնելուց 4-6 շաբաթ առաջ մրցույթի հաղթողները մասնակցում են նախապատրաստական դասընթացների իրենց հայրենի երկրներում: Աշակերտներն ապրում են կամավոր և անվճար հյուրընկալ ընտանիքներում, առանց ուսման վճարի հաճախում են դպրոցներ, ներգրավվում են տեղական և մշակութային իրադարձություններում:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել