Որ գլուխը չխուզի - 2
![]()
Թերթն արդեն տեղեկացրել էր, թե ինչպես վերջերս ՀՀ Կոտայքի մարզի մարզպետ ՀՀԿ-ական Կովալենկո Շահգալդյանի «ջանքերով» Ֆանտան գյուղի դպրոցի տնօրեն Նարինե Աբրահամյանը դիմում գրեց և ազատվեց աշխատանքից:
Մանկավարժների հետ հանդիպման ժամանակ Կովալը սպառնացել էր խուզել տալ տնօրենի գլուխը և ուղարկել ուղղիչ աշխատանքային գաղութ, եթե, իհարկե, նա շարունակի այստեղ, այնտեղ գլուխ գովել, թե իբր ինքը թիկունք ունի, և մարզպետը չի կարող իրեն աշխատանքից ազատել: Կրթական ոլորտում Կովալից «տուժածների» ցանկն այսքանով չի ավարտվում: Շատերի համար նորություն չէ այն հանգամանքը, որ Կոտայքի մարզպետ Կովալը իշխանությունների սիրասուն բարեկամն է, և որ նրան թույլատրված է մարզում անել այն, ինչ ծագում է այս մարդու սահմանափակ ուղեղում: Այս մարզպետը օրումեջ խելքից դուրս որոշումներ է կայացնում` հավանաբար սրտին մոտիկ ընդունելով երբեմն իր մերձավորների կողմից արված այն անհեթեթ հայտրարարությունները, թե «գիտես պարոն մարզպետ, դու այս մարզի տեր ու տիրականն ես, և քո դեմ իրոք այսօր խաղ չկա: Դու ոնց ասես` ընտենց ա, ու մեր մեծը դու ես»: Ներշնչված իր ճորտերի հաճոյախոսություններից` Կովալենկո Շահգալդյանը կատաղի հարձակման է անցնում` մարզի բոլոր դպրոցների, մանկապարտեզների ու պետական կառույցի աշխատակիցներին հրահանգելով` Երևանում ապրող իրենց ծանոթներից անձնագրային տվյալներ հավաքել ու բերել: Ինչ վերաբերում է հերթական «զոհին», ապա այս անգամ նման կարգավիճակում է հայտնվել «Ծիծեռնակ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Գրիգորյանը, որին Կովալը «չորով» ասել է, որ մանկապարտեզին անհրաժեշտ սնունդը` մածունը, թթվասերը, կաթը, պանիրն ու ձուն տնօրենը պետք է ձեռք բերի այն գնով և այն տեղերից, որտեղից որ ինքը կասի: Գոնե ձայն մի հանեք «Կուսակցության հիմնադիր և առաջնորդ Արթուր Բաղդասարյանը որևէ անգամ արևէ մեկի թրի տակով չի անցել»,- հայտարարել է ՕԵԿ անդամ Գրիգորի Վահանյանը: «ՉԻ» - Թրի տակով գուցե իսկապես չի անցել, բայց ուրիշ... Լավ, թեման փոխենք: Ամբողջ խնդիրն այն է, որ առաջին նախագահի օրոք Արթուր Բաղդասարյանն իշխանամետ պատգամավոր էր, Ռոբերտ Քոչարյանի օրոք իշխող կոալիցիայի մաս էր կազմում, հետո մի կարճ ժամանակով իբր ընդդիմություն դարձավ, բայց Սերժ Սարգսյանը նրան բացահայտորեն «հաճախորդ» անվանեց, ու դրանից հետո նորից մաս կազմեց իշխող կոալիցիային, հայտարարեց, թե էլ չարություն չի անելու... ներողություն` էլ երբեք չի մասնակցելու նախագահական ընտրություններին և այլն: Իսկապես, նախանձելի սկզբունքայնություն է, բյուրեղյա քաղաքական կենսագրություն: Իսկ թե դրա արդյունքում քանի տոկոս կստանա նրա ղեկավարած կուսակցությունը` պարզ կդառնա ուղիղ մեկ ամիս անց: Չենք ուզում իրադարձություններից առաջ ընկնել, բայց մեկ էլ տեսար` հունիսի 1-ից պարզվեց, որ Արտաշես Գեղամյանը նրա համեմատ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչ է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել