HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստի «վիրուսը»

aravotԵթե այսօր բացեք ադրբեջանական ցանկացած ռուսալեզու կայք, ապա անպայման կնկատեք, որ «ամենապատվավոր» տեղերից մեկում զետեղված է ադրբեջանցի որևէ «քաղաքագետի» կամ «հրապարակախոսի» հոդվածը Հայաստանի կամ հայերի մասին:

Այդ հրապարակումները պարունակում են այնպիսի ցինիկ ստեր, որ ցանակացած բանական մարդու մոտ միայն ժպիտ են առաջացնում: PR մասնագետները ապատեղեկատվության տարածումը նմանեցնում են համաճարակի: Այդ համեմատությունը, ինձ թվում է, դիպուկ է: Վերցնենք թեկուզ երկրի ներսում տարածվող կեղծ լուրերը: Դե հիմա պատկերացրեք, որ քարոզչական առասպելաբանության «վիրուսը» տարածվում է ոչ երկրի ներսում` այս կամ այն քաղաքական գործչին վարկաբեկելու նպատակով, այլ աշխարհով մեկ և ուղղված է քո պետության ու քո ազգի դեմ: «Ճանապարհային քարտեզը»` ձեզ օրինակ: Ընդհանրապես, այդ անունը կրող փաստաթղթերը պարունակում են ամիսների ընթացքում գործողությունների հերթականություն: Նայեք, օրինակ, թե ինչ «ճանապարհային քարտեզ» էր 2003 թվականի մայիսին առաջարկում իսրայելցիներին ու պաղեստինցիներին այն ժամանակվա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: Այն, ինչ հայ-թուրքակաան պայմանավորվածությունների մասին հրապարակել է «Սաբահ» թերթը, նույնիսկ արտաքինից նման չէ «ճանապարհային քարտեզին»: Բայց քանի որ իսկական, պաշտոնական «քարտեզը» չկա, մենք Հայաստանում, կամա թե ակամա, քննարկում ենք թուրքական թերթի հրապարակումը: Ուրմեն «Սաբահի» ապատեղեկատվությունը հասել է իր նպատակին: Առաջիկայում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ տեղաշարժեր են սպասվում: Ուրեմն հիմա առավել ևս մեր պետությունը պետք է ուշադրություն դարձնի տեղեկատվական խնդիրներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter