Էլի հետընթաց
«Freedom Haouse» կազմակերպությունը երեկ հրապարակել է «Freedom in the World-2009» զեկույցը, որում Հայաստանը կրկին ճանաչվել է որպես «մասամբ ազատ» երկիր և հայտնվել 151-րդ հորիզոնականում` նախորդ տարվա 144-ի փոխարեն:
2008-ի համեմատ, փաստորեն, Հայաստանը յոթ կետով հետընթաց է ապրել: Զեկույցի` մեր երկրին վերաբերող մասում նշվում է, որ 2008-ին ՀՀ-ում արձանագրվել է անկախությունից ի վեր ամենալուրջ քաղաքական ճգնաժամը, ինչը վերաբերում է նաև քաղաքական ազատություններին: «Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները, որոնցում հաղթել է Սերժ Սարգսյանը, ուղեկցվել են բռնություններով ու անօրինական գործողություններով: Դրանց հաջորդել է մարտի 1-ից 20-ը մտցված արտակարգ դրությունը, որի ժամանակ խախտվել են մի շարք հիմնարար ազատություններ, այդ թվում`հավաքներ անցկացնելու ազատությունը»,- նշվում է զեկույցում: Մեկնարկեց Այսօրվանից պաշտոնապես մեկնարկում է մայիսի 31-ի երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որը կավարտվի մայիսի 29-ին: Ուստի, հեռուստաընկերությունները ստիպված կլինեն վճարովի եթեր տրամադրել նաև ընդդիմությանը: Այսօր ԿԸՀ-ն կսահմանի Հանրային հեռուստատեսության քարոզարշավի կարգը: Թերթի տեղեկություններով` Հանրայինով քարոզարշավի համար եթերը տրամադրվելու է ժամը 17-ից 21-ը, որ հնարավորինս քիչ մարդ դիտի այն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել