Չեն ցանկանում պաշտոններից հրաժարվել
Կոալիցիայից դուրս գալու ՀՅԴ-ի որոշումից հետո Հանրային հեռուստատեսությունում մի քանի օր սպասել են, որ «Հայլուր» ծրագրի տնօրեն, դաշնակցական, ավագ սկաուտ և հոկտեմբերի 27-ի գործով կարճատև ձերբակալված Հարություն Հարությունյանը նույնպես հրաժարականի դիմում ներկայացնի: Երբ Հ1-ի աշխատակիցների համբերության բաժակը լցվել է, Հարություն Հարությունյանին պատին են դեմ տվել ու հարցրել են. «Կուսակցությունդ հրաժարվում է բոլոր գործադիր պաշտոններից, դու ինչո՞ւ չես հրաժարվում»:
Սրան «Հայլուրի» տնօրենն ապշեցնող պատասխան է տվել: «Ինձ բոլորովին ուրիշ մարդ է նշանակել, ես խի՞ պիտի հրաժարական տամ»,- ասել է կարկառուն ՀՅԴ-ականը: Գործադիր իշխանությունում զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մտրադրություն չունի նաև Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը, որը նույնպես ՀՅԴ առաջին դեմք է, բայց` մարզային կառույցում: Վիրահատությունների արժեքը թանկանալու է Այս օրերին, նախընտրական քարոզչության շրջանակներում, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին պատկանող հիվանդանոցներում անվճար վիրահատություններ են արվում: Սակայն առողջապահության օլիգարխն այնքան միամիտ չէ, որ այդքան գումար անվերադարձ կորցնի. արդեն իսկ կա որոշում, որ այս կլինիկաներում հունիսի 1-ից բոլոր վիրահատություննոերի արժեքը մոտ 100 հազար դրամով թանկանալու է: Այդ գումարից բժիշկները ոչինչ չեն ստանալու, այն ամբողջությամբ գնալու է կլինիկայի, իմա` Քուշկյանի գրպանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել