HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գայանե Խաչատրյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն անվանի նկարչուհի Գայանե Խաչատրյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Հայ կերպարվեստը ծանր կորուստ կրեց: Կյանքից հեռացավ անվանի նկարչուհի, երազային գույների ու հեքիաթային կերպարների վարպետ Գայանե Խաչատրյանը:

Փարաջանովից հետո հենց նա դարձավ թիֆլիսահայ համայնքի յուրօրինակ խորհրդանիշը, ում անունը վաղուց դուրս է եկել երկրի և ազգային պատկանելության սահմաններից: Նրա արվեստը իրապես ուղղորդում և լուսավոր կերպարներով մեզ տանում է դեպի լավատեսության մաքուր հորիզոններ: Ավաղ, Վենետիկի աշխարհահռչակ բիենալեում նախատեսվող այս տարվա նրա անհատական խոշոր ցուցահանդեսն այլևս կկայանա առանց Գայանե Խաչատրյանի: Խորապես ցավակցում եմ մեծ նկարչուհու հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին: Մխիթարվենք նրանով, որ արվեստագետը մահկանացու է, իսկ նրա ստեղծածը` անմահ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter