Էդվարդ Նալբանդյանը կայցելի ԱՄՆ
Մայիսի 3-5-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հրավերով կայցելի Վաշինգտոն: ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ նախատեսվում են նախարար Նալբանդյանի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ԱՄՆ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյանների հետ:
Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը նաեւ կհանդիպի Ամերիկահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ի դեպ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերի Դևիդսոնը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նույնպես հրավիրվել է ԱՄՆ, և նախատեսված է նրա հանդիպումը Հիլարի Քլինթոնի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել