Սահմանվել է եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 2-ին սահմանել է Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը:
Յուրաքանչյուր թեկնածուին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ տրամադրվում է 30 րոպե անվճար եւ մինչեւ 50 րոպե վճարովի հիմունքներով, իսկ հանրային ռադիոյով` 50 րոպե անվճար եւ մինչեւ 80 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ: Հանրային հեռուստատեսության եթերաժամը տրամադրվում է ժամը 17:15-ից սկսած, հանրային ռադիոյինը` ժամը 13:30-ից սկսած:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել